ԱՄՆ-ում Southwest Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել բոլոր չվերթները համակարգչային համակարգի խափանման պատճառով: Այս մասին հաղորդում է Assocciated Press-ը` վկայակոչելով ընկերության մամլո քարտուղար Բրեդ Հոուքինզին:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով` խափանումը չի ազդի Southwest Airlines-ի ինքնաթիռների վրա, որոնք երկնքում են գտնվում: Ընկերության Twitter-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության համաձայն` խնդիրը հիմնականում ազդել է այն ինքնաթիռների վրա, որոնք թռչում են ԱՄՆ-ի արևմտյան ափից:
Համակարգչային համակարգի խափանման պատճառով ավիաընկերությունը չի կարող գրանցել ուղևորներին, կշռել ուղեբեռը: Ընկերությունը չի հաղորդել, թե քանի չվերթ է չեղյալ հայտարարվել:
Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռներն օրական կատարում են 3400 չվերթ, ընկերությունն ուղևորների փոխադրման ոլորտում առաջատար է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև աշխարհում:








































