ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գտնվող ռադիոակտիվ թափոնների պահեստարանի շրջակայքում գրանցվել է ռադիացիայի մակարդակի բարձրացում, հաղորդել են տեղի իշխանությունները:
Նահանգապետ Ջեյ Ինսլին հայտարարել է, որ ներկայում ռադիացիայի մակարդակը վտանգ չի ներկայացնում բնակչության համար, այդուհանդերձ նա դաշնային իշխանություններից պահանջել է արագացնել ռադիացիայի արտահոսքի վերացման գործընթացը Հենֆորդի համալիրի պահեստարանից, որը թեև շահագործումից դուրս է եկել, սակայն ակտիվ օգտագործվել է «սառը պատերազմի» ժամանակ միջուկային զենքի արտադրության համար, հաղորդում է Interfax-ը:
Պահեստարանից ռադիացիայի արտահոսք գրանցվել էր դեռ 2013 թ. փետրվարին:
Հենֆորդի համալիրը, որտեղ արտադրվել է զինամթերքի պլուտոնիում, գտնվում է Սիեթլից 330 կմ հեռավորության վրա։
Ներկայում այնտեղ պահվում է 177 կոնտեյներ ռադիոակտիվ հեղուկ թափոն, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում նահանգի ղեկավարության շրջանում:








































