Friday, 12 06 2026
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ

«Այո՛, սա ազգային անվտանգության խնդիր է. թալանը կատարվում է վարչապետի մակարդակով»

Աշոտ Սուքիասյանն ուղղակի պետք է կատարի մասսայի թելադրանքը, հակառակ դեպքում շատ ավելի վատ վախճան կունենա այս խաբեությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա հավելեց, որ 2009 թվականից սկսած, երբ առաջին անգամ Փայլակ Հայրապետյանը փորձել էր նրան խաբեության մեջ մեղադրել՝ ՀՀ իշխանությունները տեղյակ էին դրանից, սակայն մինչ օրս՝ մինչև hetq.am-ի կողմից լուսաբանելը, ոչ մի գործողություն չի կատարվել. «Մարդուն տասնյակ միլիոնավոր դոլարներ խաբել են, խլել են ոչ միայն իր ունեցվածքը, այլ եղբայրների ունեցվածքն էլ հետը, բայց եթե նրանք Հայաստանի պես երկրում ծպտուն հանեն՝ անմիջապես կզրկվեն այն հույսից, որ ինչ-որ բան հնարավոր կլինի այդ 34 միլիոնից վերականգնել»:

Եղիազարյանի կարծիքով՝ սա նաև ազգային անվտանգության խնդիր է: Մասնավորեցնելով իր միտքը՝ նա ասաց. «Երբ վարչապետի մակարդակով մի ամբողջ ժողովրդի դնում են հիմարի տեղ՝ իրենք չեն ամաչում, հայտարարում են, որ հայ ժողովուրդը՝ բացի այդ մի քանի հոգուց, մնացածը հիմարի մեկն են, բոլորը հիվանդ են։ Նա հայտարարում է հետևյալը՝ դիմել է դատախազություն, որ իր անունով հաշիվ են բացել։ Մյուսը՝ խաբեբաներից միգուցե ամենաանմեղ խաբեբան, որովհետև սրանց ձեռքի գործիքն է, այնտեղից ասում է, որ այս մարդիկ մեղավոր չեն, առանց հասկանալու, որ հերը կանիծեն կոչնչացնեն: Սա ինչո՞ւ է ազգային անվտանգության խնդիր՝ խաբեությունը շատ պարզ է։ Եթե խաբեություն չլիներ, ապա այս հարցով անմիջապես կզբաղվեր ազգային անվտանգությունը. այս խնդիրը, եթե թույլ տան, օպերի մակարդակով կբացահայտվի: Ի վերջո, Տիգրան Սարգսյանի անունով չի է՛, երկրի վարչապետի մասին է խոսքը. ինչ-որ մի սրիկա որոշել է իր ապահովության համար վարչապետի անունով հաշիվ բացել, Սուքիասյանը նամակում ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում առանց սրանց ոչ մի գործարք անել հնարավոր չէ: Ես էլ հարց եմ տալիս, եթե այդպես է՝ թող Սերժ Սարգսյանի անունով հաշիվ բացեն, ինչո՞ւ Կճոյանի։ Ավելի լավ չէ՞ր մի հատ նախագահի անունով բացեր, մի հատ էլ՝ վարչապետի. Կճոյանն ի՞նչ կապ ունի, կամ այդ Կճոյանի փոխարեն՝ Վեհափառի անունով… Եթե, ասենք, չէր բավարարում, թող մի հատ էլ Տիգրան Սարգսյանի մորաքրոջ անունով բացեր»:

Գ․ Եղիազարյանը հավելեց, որ 10 հազարից բարձր ցանկացած փոխանցում ուղիղ հայտնվում է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում և, բնականաբար, դրանով զբաղվողներ կան՝ այսպես ասած կոռուպցիոն ռիսկերից, փող լվացողներից ազատվելու համար. «Էլ ինչի՞ մասին է խոսքը, բա դուք գետինը մտնեք՝ տզրուկներով։ 4 տարի է մարդուն խաբել են, այսօր հեքիաթներ են պատմում՝ այդ ստերն ու այլանդակությունները ո՞ւմ եք պատմում։ Սրանք ինքնանեխման են գնացել. սա այն կուսակցությունն է, որ կա՛մ պետք է մարդ գնդակահարի, կա՛մ պետք է մարդ գցի, շպրտի միլիոնավոր դոլարներով, «քցողները» վարչապետի մակարդակի են: Մի բան էլ հերիք չի՝ եկեղեցին են ապականում, սրբազանն էլ ասում է՝ չի կարելի է ինդուլգենցիաներ ստանալ։ Ուրեմն ասեմ, որ ինդուլգենցիան, որպես կանոն, կաթոլիկ եկեղեցուն է վերաբերում, մեզ մոտ կոչվում է «մեղքերի թողություն» և ոչ մի դեպքում՝ ինդուլգենցիա։ Այդ «սուրբը» թող իմանա, համենայնդեպս՝ սրբապիղծներին և հոգևոր առաջնորդներին խորհուրդ եմ տալիս՝ հերթական խաբեությունից առաջ ցանկացած սուրբ և սրբազան թող մի հատ ծոմապահություն անի՝ մի 40 օր, հետո շպրտեն հերթական զոհին, թե չէ առանց ծոմապահության մի քիչ անհարմար բան է ստացվում եկեղեցու առաջ»։

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում