Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայի Ռաքքա և Հոմս շրջաններում հարվածներ են հասցրել նավթի արդյունահանման անօրինական օբյեկտներին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից ոչնչացված են Ռաքքա և Հոմս շրջաններում գտնվող նավթի անօրինական արդյունահանման չորս օբյեկտ` վերահսկվող ԴԱԻՇ-ի զինյալների կողմից»,- պարզաբանել են նախարարությունում:











































