Իսրայելի ավիացիոն արդյունաբերության ընկերության ինժեներները անօդաչուի հետաքրքիր, եթե ոչ սենսացիոն մոդել են մշակել, հայտնում է Newrezume.org-ը:
8 գրամանոց «թիթեռնիկը», որին ոչ մի պայման հարկավոր չէ, ընդունակ է թափանցելու ամենափոքր անցքերով ցանկացած փակ շինություն և նկարը փոխանցելու իր օպերատոր-տիրոջը: Այն անձայն է, աչքին անտեսանելի և «սնուցում» չի պահանջում:
Անօդաչուն կարող է որոշ ժամանակ գտնվել հատուկ նշանակության աշխատակցի գրպանում, ապա թռչել հետախուզության և անհրաժեշտ տեղեկատվությունը հաղորդել տիրոջ պլանշետին: Արդյունքում յուրաքանչյուր զինվոր օպերատիվ ռեժիմում տեղեկատվություն կստանա իր շուրջը տեղի ունեցողի մասին:









































