Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է լրջորեն խառնվել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի համար ընթացող պայքարին:
Նշվում է, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով աշխատել է Մորատայի հետ «Յուվենտուս»-ը գլխավորելու տարիներին:
Հիշեցնենք, որ բացի «Չելսի»-ից, Մորատայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ն ու «Ռեալ»-ը:









































