ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով իրականացվում է հետաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԼՂՀ ոստիկանության
հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը:
«Հայկ Խանումյանի կինը հունիսի 6-ին դիմել է ԼՂՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ իր ամուսնուն ծեծի են ենթարկել: Անմիջապես ոստիկանության կողﬕց ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ և քննչական միջոցառումներ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության համապատասխան ծառայողները: Ներկայումս իրականացվում է հետաքննություն»,-ասել է Ֆելիքս Հարությունյանը:








































