Մադրիդի «Ռեալ» ակումբի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը չի կասկածում, որ այս տարվա լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ռոնալդուն «Ոսկե գնդակի» է արժանանալու, եթե նույնիսկ չհաղթի Եվրո-2016-ում: Նա արժանի է այդ կոչմանը»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Bernabeu Digital-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2015/16թթ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։










































