Այսօր Փարիզի կենտրոնում տեղի է ունեցել միասեռ ամուսնությունների հակառակորդների հանրահավաքը: Այս անգամ ակտիվիստների խումբն իշխանություններից պահանջել է ազատել իր համակրին, ով կալանքի տակ է հայտնվել նախորդ հանրահավաքներից մեկում ոստիկանության հետ բախման հետևանքով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ակցիան կազմակերպվել էր պանթեոնի առջև: Այնտեղ է հավաքվել 250 մարդ: Թափահարելով Ֆրանսիայի դրոշը և կապույտ ու վարդագույն նշանները, որոնք դարձել են միասեռ ամուսնությունների դեմ բողոքի խորհրդանիշը, ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել՝ դատապարտելով «սոցիալիստական դիկտատուրան» և պահանջելով ազատել իրենց ձերբակալված ընկերոջը՝ Նիկոլային, ով դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման:
Միասեռ ամուսնությունների մասին օրենքը նրանք անվանել են «մտավոր ահաբեկչություն»:







































