Պետությունները, որոնք հրաժարվում են ավտոմատ կերպով փոխանակվել բանկային տվյալներով և համագործակցել համաշխարհային հանրության հետ ֆիսկալ ոլորտում, 2016 թ. կհայտնվեն «երկրների և տարածքների ֆրանսիական սև ցուցակում։ Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է երկրի հարկային օրենսդրության խստացման մասին օրենքում կառավարության կողմից առաջարկված ուղղումը։
2015 թ. Փարիզի և Վաշինգտոնի միջև պետք է աշխատի FATCA մեխանիզմը:
«Նման գործողությունների շնորհիվ Ֆրանսիան կարող է կենտրոնանալ գլխավոր խնդրի լուծման վրա և պահպանել նախաձեռնությունը՝ ֆիսկալային թափանցիկության սկզբունքների տարածման աշխատանքում»,- ընգծել են կառավարությունում:
2010 թ. Ֆրանսիան ստեղծել է երկրների և տարածքների «սև ցուցակ», որոնք Փարիզի հետ չեն ստորագրել հարկային ոլորտում համագործակցության մասին պայմանագիր: Հետագայում այդ երկրների թիվը կրճատվեց՝ հասնելով ութի:
Ֆրանսիայի օրենսդիրների գնահատմամբ՝ հանրապետության պետական գանձարանը տարեկան կորցնում է 40-80 միլիարդ եվրո այն պատճառով, որ քաղաքացիները խուսափում են հարկերի վճարումից: Իշխանությունները հույս ունեն, որ հարկային օրեսնդրության խստացման շնորհիվ այս տարի կհաջողվի բյուջե վերադարձնել 2-2.5 միլիարդ եվրո:









































