Տնտեսական հարցը հանդիսանում է երկրի գլխավոր առաջնայնությունը՝ ասել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի նոր խորհրդարանի հետ հանդիպման ժամանակ:
Այդ մասին ասվում է Գերագույն առաջնորդի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Տնտեսությունը հիմնական խնդիրն է երկրում և մենք պետք է լուծենք այն»,- ասել է Խամենեին ավելացնելով, որ ներքին արտադրությունը միջոց է տնտեսական անկումը և գործազրկությունը կասեցնելու համար :







































