Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ զինյալ ահաբեկիչների արձակած ինքնաշեն հրթիռի պայթյունից հայուհի է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զոհված հայուհին 1980 թվականին ծնված Բեթի Ներսեսյանն է:
«Արևելք» պարբերականի փոխանցմամբ շարունակվել է նաև Նոր գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծությունը, վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:
Հալեպի հայաշատ թաղամասերի ինտենսիվ հրթիռակոծությունը շարունակվում է արդեն մի քանի օր:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Նոր գյուղում զոհվել էին 4 հայեր. 1942 թվականին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949 թվականին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967 թվականին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954 թվականին ծնված Լևոն Քելխաչերյանը:
Այս օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում՝ մասնավորապես Նոր գյուղում, մի քանի տասնյակ հրթիռներ են ընկել:








































