Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամության հարցով հանրաքվեի նախաշեմին Opinium ընկերությունը սոցիալական հարցում է անցկացրել, համաձայն որի հարցվածների 43%-ը հանդես է եկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին, հայտնում է Reuters-ը:
Ընդ որում՝ պատասխանողների 41%-ը աջակցում են ԵՄ կազմից դուրս գալուն: Հարցվածների 16%-ը դժվարացել է պատասխանել:
Նշվում է, որ հարցումը կատարվել է մայիսի 31-ից հունիսի 3-ը ներառյալ, որին մասնակցել են 2 հազար մարդ:











































