Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները հայտարարել են զենքի խոշոր խմբաքանակ ստանալու մասին: Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Սիրիական ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը:
Հրամանատարը չի հստակեցրել մատակարարումների աղբյուրը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին սիրիացի ապստամբներն իսլամական աշխարհին կոչ են արել ապահովել իրենց զենքով: Իսկ նախորդ շաբաթ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին հայտարարեց Սիրիայի կառավարության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և կոչ արեց գումարել արաբա-մուսուլմանական գագաթնաժողով՝ «սիրիացի ժողովրդին փրկելու համար»:











































