Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մայրաքաղաքի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների շուրջ երեք տասնյակ բուժաշխատողների՝ բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին կարևորագույն այս ոլոտում մեծ նվիրումով աշխատելու համար և հավաստել, որ քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են։
«Վստահ եմ, որ միասնաբար կյանքի կկոչենք բոլոր ծրագրերն ու ստանձնած պարտավորությունները՝ ոլորտն էլ ավելի կայացած ու կատարելագործված տեսնելու համար»,– նշել է Դավիթ Օհանյանը։







































