RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սգում է հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահը և համարում է, որ նա եղել է մեծագույն՝ ասված է երկրի ղեկավարի հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակել է Սպիտակ տունը:
«Մուհամեդ Ալին եղել է Մեծագույն: Վերջ: Եթե դուք նրան հարցնեիք, նա կպատասխաներ: Նա կասեր, որ ինքը կրկնակի մեծություն է»,- ասել է Օբաման:
«Ինչպես բոլորը մոլորակի վրա, ես և Միշելը սգում ենք նրա կորուստը: Սակայն մենք նաև Աստծուն շնորհակալ ենք այն երջանկության համար, որ ճանաչել ենք նրան, և այն բանի համար, թե որքան օրհնված ենք մենք նրանով, որ Մեծագույնը ընտրել է մեր ժամանակը»:
Օբաման տեղեկացրել է, որ Սպիտակ տանը իր մոտ պահում է Ալիի բռնցքամարտի ձեռնոցները՝ հենց այն «հայտնի լուսանկարի տակ, որում 22-ամյա չեմպիոնը՝ ինչպես առյուծ, մռնչում է պարտված Սոնի Լիսթոնի վրա»:








































