Ջոնի Դեպը և Էմբեր Հերդը տարբեր կերպ են անցկացնում իրենց ամուսնալուծության գործընթացը: Մինչ Ջոնի Դեպը Եվրոպայում կյանքը վայելում է աղջիկների շրջապատում, Էմբեր Հերդը այցելում է փաստաբաններին: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Օրերս Էմբեր Հերդին նկատել են հայտնի փաստաբան Գլորիա Օլրեդի գրասենյակի մոտ: Առայժմ հայտնի չէ՝ կպաշտպանի՞ արդյոք Օլրեդը Հերդի շահերը դատարանում: Բայց մի բանում կարելի է վստահ լինել՝ Էմբերը կգտնի լավագույն իրավապաշտպաններին և ամեն ինչ կանի՝ իր նպատակին հասնելու համար:
Իսկ ահա Ջոնի Դեպը՝ ի տարբերություն կնոջ, ապահարզանով ընդհանրապես մտահոգված չէ: Դերասանը Եվրոպայում շրջագայում է The Hollywood Vampires երաժշտական խմբի հետ: Սակայն նա չի սահմանափակվում միայն համերգներով. Դեպը մի քանի անգամ հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում Դանիայում և Շվեդիայում երեկույթների ժամանակ, ընդ որում՝ ամեն անգամ դերասանը եղել է աղջիկների շրջապատում:














































