RIA Novosti-ի փոխանցմամբ` «Ջեբհատ ան Նուսրայի» ահաբեկիչների կողմից Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի գնդակոծումից զոհվել է ավելի քան 40 մարդ, ևս մոտ 100 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ քանդվել է ոստիկանական բաժանմունքը և մի քանի բնակարան: Զոհվածների մեջ կան խաղաղ բնակիչներ, ոստիկաններ և զինվորականներ:









































