Թուրքիայի դատարանը երկրի հարավարևելյան Գազիանթեփ նահանգի սիրիացի փախստականների «Նիզիպ» ճամբարի հավաքարարին դատապարտել է 108 տարվա ազատազրկման`ճամբարում ապրող երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար, հայտնում է Hurriyet պարբերականը:
29-ամյա տղամարդը ձերբակալվել է 2015 թվականի սեպտեմբերին: Նա 3 ամսվա ընթացքում 8-12 տարեկան տղաների նկատմամբ հանցագործ գործողություններ է կատարել զուգարանում` իր զոհերին փոքր գումար առաջարկելով: Ինչպես ավելի վաղ հայտնել են թուրքական լրատվամիջոցները` 8 տուժածների ծնողներ բողոք են ներկայացրել դատախազություն:
Այդ գործը Թուրքիայում մեծ արձագանք է առաջացրել: «Նիզիպ» ճամբարում ապրում է ավելի քան 14 հազար մարդ: Ապրիլին ճամբար է այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:










































