Սիրիայի բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ կարողացել է անցնել Ռաքքա շրջանի սահմանը, հայտնում է Al Arabiya-ն` հղում կատարելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը:
Լրատվամիջոցների տվյալներով` ուրբաթ երեկոյան ռուսական ավիացիան հզոր հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող սիրիական Համա շրջանում: Դրանից հետո սիրիական բանակին հաջողվել է մոտենալ Ռաքքայի սահմանին:
AFP-ի տեղեկատվությամբ` սիրիական բանակին դա հաջողվել է անել 2014 թվականից հետո առաջին անգամ:











































