Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան կարող է կարիերան շարունակել «Նյուքասլ»-ում, որը 2015/16թթ մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել Անգլիայի Պրեմիեր լիգայից: Առաջիկա մրցաշրջանում թիմը հանդես է գալու Չեմփիոնշիփում:
33-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ում հետ Արբելոան աշխատել է «Լիվերպուլ»-ում և «Ռեալ»-ում: Այդ մասինհայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լրացել է Արբելոայի` «արքայական ակումբ»-ի հետ պայմանագրի ժամկետը:








































