Marvel-ի «X-Men: Apocalypse» կոմիքսների հերոսների մասին նոր ֆիլմի մեկնարկին նվիրված պաստառը դուր չի եկել որոշ երկրպագուների, քանի որ այնտեղ ցուցադրված է այն պահը, երբ ֆիլմի հիմնական թշնամին խեղդում է Միստիկ կերպարին՝ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի կատարմամբ, հայտնում է NME-ն:
Պատկերում երևում է, թե ինչպես է Օսկար Այզեկը սուպեր չարագործ Ապոկալիպսիսի դերում խեղդում Միստիկին, իսկ ներքևում գրված է. «Միայն ամենաուժեղներն են ապրում»:
Որոշ երկրպագուներ համարել են, որ պաստառը ավելորդ դաժան է և որոշ աստճանով քարոզում է կանանց նկատմամբ բռնություն, եթե չիմանան ֆիլմի բովանդակությունը:










































