Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ադրբեջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելուն.
«Դա անհաջող որոշում էր: Թուրք-գերմանական հարաբերությունները հարված ստացան: Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը չունի իրավական որևէ ուժ: Մենք ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում դրան»:






































