Մեքսիկայում հնագետները հայտնաբերել են ջունգլիներում կորած մայա հնդկացիների հնագույն քաղաք, որի գոյությունն անհայտ էր մի քանի հարյուրամյակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Արշավախումբը՝ Սլովենիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի դոցենտ Իվան Սպրայցի գլխավորությամբ, հայտնաբերել է 15 բուրգ, որոնցից մեկի բարձրությունը հասնում է 23 մետրի:
Պարզվել է նաև այն վայրը, որտեղ տեղակայված էին քաղաքի հրապարակները, սրերով ծիսական խաղի դաշտը:
Գիտնականներն իրենց հայտնաբերած քաղաքը կոչել են Չակտուն, ինչը մայաների լեզվով թարգմանաբար նշանակում է «Կարմիր քար»: Այն գրավում է մոտ 22 հա մակերես ու գտնվում է Չուտեմալ քաղաքից 120 կմ արևմուտք:
Նախնական գնահատականներով՝ ժամանակին քաղաքում կարող էին բնակվել 30-40 հազար մարդ: Քաղաքը ծաղկում է ապրել հավանաբար Ք.ծ.ա. 600-900 թվականներին:
Գիտնակականները ենթադրում են, որ բնակչությունը կարող էր քաղաքը լքել մոտավորապես 1000 թվականին՝ պատերազմների կամ կլիմայական փոփոխության պատճառով:










































