Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին մեկնաբանել է տեղեկությունները կապված Քրիշտիանու Ռոնալդուի ու Նեյմարի հավանական տրանսֆերների մասին։
«ՊՍԺ-ն չի կարողացել գնել Ռոնալդուին ու Նեյմարի՞ն։ Այն, ինչ դուք ասում եք, ճիշտ չէ։ Եթե մի գեղեցիկ օր հաղթենք Չեմպիոնների լիգայում, կբացահայտեմ գաղտնիքը»,- Հելաիֆիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Լորան Բլանին ու նշանակել Դիեգո Սիմեոնեին, ով գլխավորում է Մադրիդի «Ատլետիկո»-ն։








































