Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստվում է երկար տարիներ հանդես գալ մարդիդյան ակումբում։ 31-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ․։
«Անչափ ուրախ եմ Չեմպիոնների լիգայում հաղթանակի կապակցությամբ։ Հիմա մտածում եմ Եվրոպայի առաջնության մասին։ Ցանկանում ենք ուրախացնել Պորտուգալիայի բնակիչներին։ Նրանք արժանի են դրան։
«Ռեալ»-ում կարիերաս կավարտեմ 40 տարեկան դառնալուց հետո։ Ջանասիրաբար աշխատել եմ, որպեսզի լինեմ այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ»,- հայտարարել է հարձակվողը։