«Հանովեր»-ի դարպասապահ Ռոն-Ռոբերտ Սիլերը համալրել է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ի կազմը։
Դարպասապան արդեն բուժզննում է անցել և պայմանագտիր ստորագրել, որի ժամկետը լրանալու է 2020թ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4 մլն եվրո։
«Շատ ուրախ եմ տեղափոխվել «Լեսթեր», որը գերազանց մրցաշրջան է անցկացրել։ Հաճելի է դառնալ չեմպիոնական թիմի մասնիկը։ Լսել եմ, որ տնային խաղերում երկրպագուները հիանալի մթնոլորտ են ստեղծում։ Առաջին տպավորություններս դրական են»,- հայտարարել է Ցիլերը։



































