Sport.es-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ նոր մրցաշրջանից առաջ թիմի կազմի համալրումն անհրաժեշտություն է։
Նա դիմել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման խնդրանքով։
Ռոնալդուն վստահ է, որ ֆրանսիացին կուժեղացնի «Ռեալ»-ի խաղը։ Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ հնարավոր տրանսֆերին։








































