Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ չի մնում Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին:
«Նրանք մարդու իրավունքները, ահաբեկչությունները օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի խուսափեն իրենց պարտավորությունների կատարումից»,- ասել է նա:
Իրանն ու «Վեցյակը» միջուկային գործարքը ստորագրել են 2015 թվականի հուլիսի 14-ին:











































