Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ չկա ստույգ տեղեկատվություն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ. «Կարծում եմ, որ նրանք կլուծեն այդ առաջադրանքը և կկազմակերպեն հանդիպում: Հանդիպման կազմակերպումն անհրաժեշտ է»:
Մամեդովը նաև դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ այն որակելով որպես «երկակի ստանդարտների ցուցաբերում»: