Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԵԱՏՄ-ում ապաինտեգրացիա է դիտվում

Եվրասիական տնտեսական միության ձախողումների մասին,  թերևս, ամենաբացահայտ կերպով խոսվել է մայիսի 30-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել ոչ լավատեսական և  ոչ էլ ոգևորված հայտարարություններով:

Միությունը միություն չէ

Եվրասիական տնտեսական միության, այսպես ասած, մեխը բաց սահմաններն ու ապրանքների ազատ տեղաշարժն է դրա անդամ երկրների միջև: Սակայն հիմնարար այս սկզբունքը ԵԱՏՄ-ում չի պահպանվել հենց սկզբից: Մասնավորապես` դեռ 2014 թվականին Մոսկվան մեղադրեց Մինսկին եվրոպական արգելված ապրանքները վերաարտահանելու, Բելառուսի տարածքից ՌԴ բերելու մեջ, ինչի արդյունքում կողմերը հնչեցրեցին կոշտ հայտարարություններ, իսկ ռուս-բելառուսական սահմանին հայտնվեցին մաքսակետեր:

ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությունից հետո այդ երկիրը ոչ թե հայտնվեց ազատ տնտեսական գոտում, որում կարելի է բարեհաջող առևտուր անել մյուս մասնակիցների հետ և զարգացնել տնտեսությունը, այլ ներքաշվեց կատաղի առևտրատնտեսական պատերազմի մեջ իր հարևանի` Ղազախստանի հետ: Ղազախստանում, որտեղ Ղրղզստանի անդամակցությանը սպասում էին գրեթե «սրած դանակներով» ու մտավախություններ հայտնում, թե Ղրղզստանից Ղազախստան կներխուժեն չինական ապրանքներ, իրենք առաջինն անցան գրոհի` հացահատիկային ապրանքներով ճնշելով ղրղզական արտադրողներին և էմբարգոներով ծնկի բերելով Ղրղզստանի գյուղատնտեսությունը (Ղազախստանն արգելել է կարտոֆիլի ներկրումը Ղրղզստանից): Ինչպես Աստնայում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտնել էր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, թեև ղրղզա-ղազախական սահմանին վերացել են մաքսային կետերը, դրանց փոխարեն ի հայտ են եկել հարկային մարմիններ, որոնք ոչ միանշանակ միջոցներ են կիրառում չինական ապրանքների` Ղրղզստանից դեպի Ղազախստան վերաարտահանմամբ զբաղվողների նկատմամբ:

Ղազախստանը, իր հերթին, ԵԱՏՄ, թերևս, «ամենադուրս» երկիրն է, քանի որ Ղազախստանում ապրանքների 1/4-ի համար ներմուծման մաքսային դրույքաչափերը ավելի ցածր են, քան ԵԱՏՄ-ում: Այսպիսով, այն ապրանքները, որոնք Ղազախստանում մաքսազերծվում են այլ դրույքաչափով, քան գործում է ԵԱՏՄ-ում չեն ստանա «ԵԱՏՄ ապրանքի» կարգավիճակ, ուստի չեն կարող ներկրվել ԵԱՏՄ մյուս երկրներ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցության անհեթեթությունը, պայմանավորված անմիջական սահմանների ու անգամ երկաթուղային հաղորդակցության բացակայությամբ, ոչ մի կերպ չի արդարացվում: Նույն Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Հայաստանը գրեթե առևտուր չի անում, իսկ Ռուսաստանի հետ առևտուրը պարբերաբար բախվում է խոչընդոտների: Մասնավորապես` ռուսական կողմը պարբերաբար սահմանափակումներ է սահմանում հայկական գյուղամթերքների ներկրման նկատմամբ` կապված ֆիտոսանիտարական նորմերի հետ: Բելառուսի դեպքում, թեև սահմանափակումներ չկան, բայց առևտրաշրջանառության ծավալները հեռու են նույն տնտեսական գոտում գտնվող երկրների առևտրաշրջանառության սպասելի մակարդակից:

Փաստացի, Հայաստանը, որը ի սկզբանե հայտարարում էր, որ ԵԱՏՄ մտնելու իր հիմնական շարժառիթն անվտանգության նկատառումներն են, հայտնվել է ամենաանհեթեթ իրավիճակում: Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության հարցով ԵԱՏՄ երկրների միջև, որոնք նաև ՀԱԿՊ անդամներ են, ոչ մի կոնսոլիդացիա չկա, ավելին` ԵԱՏՄ-ական երկու երկրներ` Բելառուսն ու Ղազախստանը, ակնհայտորեն պաշտպանում են Ադրբեջանին: Հայաստանի ղեկավարության` ԵԱՏՄ-ին միանալու հիմնական փաստարկը, թե այդպիսով Երևանը կկարողանա Մոսկվայից էժան զենք գնել` առանց մաքսատուրքերի ու գործարանային գներով, նույնպես չարդարացավ: Ինչպես հայտնի է, Հայաստանը Ռուսաստանից 200 միլիոն դոլարի զենք է ձեռք բերել, որը, սակայն, այդպես էլ տեղ չի հասնում այն դեպքում, երբ հենց հիմա դա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:

Տնտեսությունը տնտեսություն չէ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ փաստվեց նաև, որ ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշները հեռու են բավարար լինելուց:

Եթե 2015 թվականին, նախորդ տարվա համեմատ, կառույցի անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել էր 20 տոկոսով, ապա 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, համեմատած 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, ապրանքաշրջանառությունը նվազել է ևս 30 տոկոսով (ցանկալի է լինկ): Այսպիսի  արդյունքները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն չի գործում որպես ազատ և բարենպաստ առևտրային գոտի, որովհետև անհնար է, որ երկրները լինեն միևնույն մաքսային միության կազմում, ունենան միևնույն կանոններն ու սկսեն ավելի ու ավելի քիչ առևտուր անել միմյանց հետ:

Կոնկրետ Հայաստանի ակնկալիքները ԵԱՏՄ-ից հեռու են իրականացած լինելուց: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը մոտ 4 միլիարդ դրամով ավելի քիչ մաքսատուրք է ստացել ԵԱՏՄ ընդհանուր զամբյուղից, քան ակնկալում էր, ինչը, սակայն, հիմա անհնար է պատճառաբանել ՌԴ-ում տիրող ճգնաժամով, քանի որ ի տարբերություն նախորդ տարվա, ռուսական տնտեսությունը սկսել է կայունության որոշակի միտումներ ցույց տալ:

Հատկանշական է նաև, որ եթե մինչև 2016 թվականի մայիսի 30-ին Աստանայում կայացած նիստը ԵԱՏՄ երկրների ղեկավարները հանդես էին գալիս ընդհանուր առմամբ լավատեսական, հուսադրող ու դրական տոներով, ապա այժմ Աստանայից հետո տպավորությունն այնպիսին է, ԵԱՏՄ առաջնորդները ևս գիտակցում են դրա անգործունակությունն ու անմխիթար վիճակը` բաց տեքստով հայտարարելով, որ կառույցի նպատակները չեն իրականացվել:

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում