Հինգշաբթի օրը տանկերի շարասյունը մտել է Հալեպ՝ քաղաքի կենտրոնում, հյուսիսում և արևելքում կառավարական ուժերին աջակցելու համար գրոհայինների առանցքային պատվարների դեմ հարձակմանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բանակային ստորաբաժանումները զգալիորեն առաջ են շարժվել Բուստան-Ալ-Կասր և Սահուր թաղամասերում, որտեղ կենտրոնացված են զինված ծայրահեղականների խմբավորումները՝ ներառյալ «Ջեբհաթ Ալ-Նուսրան»: Հրաձգության է ենթարկվել նաև քաղաքի հյուսիսում գտնվող Լիրամուն թաղամասը:
Դաժան մարտեր են ընթացել Բուստան-Ալ-Բաշա թաղամասի փողոցներում, ինչպես նաև Հանանուի և քաղաքային բանտի շրջաններում: Սալահեդին մզկիթի մերձակայքում և Աշրաֆիա քրդական թաղամասում ոչնչացվել է 11 ահաբեկիչ: Զինված խմբավորումներ են ոչնչացվել նաև Շեյխ Նաջար արդյունաբերական գոտում և քաղաքի հին՝ Կաստել-Հարամի թաղամասում:
Կառավարական զորքերը Հալեպի արևմտյան միջանցքի մերձակայքում գրավել են մարտական դիրքերը՝ «ճնշելով գրոհայիններին և նրանց պատճառելով մեծ կորուստներ»:








































