Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրաժարվել է մեկնաբանել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի խոսքերը:
«Ես այժմ կենտրոնացած եմ միայն Եվրոպայի առաջնության վրա և չեմ ցանկանում խառնվել այս խոսակցությանը: Ես չեմ պատասխանի Բենզեմային», – ասել է Դեշամը:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման հայտարարել էր, որ Դեշամը նրան հավաքական չի հրավիրել Ֆրանսիայի ռասիստների պատճառով:


































