Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ոչինչ հայտնի չէ «Անժի»-ի բազմամիլիոնանոց առաջարկի մասին: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Շրջանառվող լուրերի համաձայն` Մախաչկալայի ակումբի ղեկավարությունը 4-ամյա պայմանագիր է առաջարկում Լեոյին, իսկ նախատեսված գումարը կազմում է 120 մլն եվրո:
«Երբեք չեմ լսել նման բան: Իսկ ի՞նչ կլինի, եթե «Բարսելոնա»-ն ընդունի առաջարկը: Տեսնենք:
Ինձ համար կարևոր են թիմային հաջողությունները: Այնպես որ, գերադասում եմ 2014 թվականի Մունդիալի հաղթող դառնալ, ոչ թե հինգերորդ անգամ նվաճել «Ոսկե գնդակ»-ը»,- ասել է Մեսսին:










































