Թուրինի «Յուվենտուս»-ը շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։
Tuttosport-ի փոխանցմամբ՝ Իտալիայի գործող չեմպիոնը Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստին առաջարկել է 4 մլն եվրո տարեկան աշխատավարձ։ Մխիթարյանը պահանջում է 6 մլն։ Հենրիխի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Չելսի»-ն, «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը։
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 52 խաղում Մխիթարյանը խփել է 23 գոլ ու կատարել 32 գոլայիան փոխանցում։ Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 30-35 մլն եվրո։









































