Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուի սխալի մասին խոսք լինել չի կարող, և որ Ռուսաստանը գործել է ԱՄՆ-ի հետ բացարձակ փոխգործակցությամբ:
Զախարովան անհեթեթություն և մտացածին է որակել Անկարայի կողմից Ռուսաստանին հասցեագրած այն մեղադրանքը, որն առնչվում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) զենք մատակարարելուն:
«Թուրքիայի ներկայիս կառավարությունը պետք է հրաժարվի իր բոլոր խնդիրները արտաքին գործոններով բացատրելու փորձերից: PKK-ին զենք մատակարարելու մասին այդ բոլոր հայտարարությունները մտացածին են և անհեթեթ, դրանք ընդանուր որևէ բան չունեն իրականության հետ: Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք չենք զբաղվում զենքի ապօրինի մատակարարումներով»,- ասել է Զախարովան:









































