«Էրբաս» ընկերությունը ֆրանսիական Լե Բուրժե ավիասրահում ստացել է 68.7 միլիարդ դոլարի պատվեր: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ընդհանուր առմամբ ընկերությունը ստացել 466 ինքնաթիռների պատվեր:
A 320 ընտանիքին պատկանող ինքնաթիռների ամենաշատ պատվերը տվել է easyJet ընկերությունը:
«Էրբաս»-ի A 320 ընտանիքին պատկանող ինքնաթիռների պատվերներ են տվել նաև «Լյուֆթանզա», Hong Kong Aviation Capital, ILFC, Spirit, Tunisia’s Syphax Airlines ընկերությունները:
Լե Բուրժեում ամենավաճառվող ինքնաթիռներից է դարձել նաև A350 XWB-ն, որն իր առաջին թռիչքն իրականացրել է ցուցահանդեսի բացման նախօրեին` հունիսի 14-ին, իսկ երկրորդ թռիչքը` հունիսի 19-ին: Տրվել է ինքնաթիռի 69 պատվեր` 21.4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:








































