Արքայադուստր Դիանայի նախկին անձնական թիկնապահը դքսուհի Քեթրինին խորհուրդ է տալիս ծննդաբերությունից հետո չտեղափոխվել իր ծնողների տուն, քանի որ նրա անվտանգության ապահովումը շատ թանկ կարժենա բրիտանական գանձարանի համար, գրում է Evening Standard թերթը:
«Այս ծառայության արժեքը կկազմի մի քանի հազար ֆունտ սթեռլինգ՝ շաբաթական» հայտարարել է Դիանայի մտերիմ ընկեր ու թիկնապահ Քերի Ուորֆը:
Նա Քեթրինին և Ուիլյամին խորհուրդ է տվել ապրել Բալմորալ դղյակում ու այնտեղ հրավիրել Քեյթի ազգականներին:
Ինչպես նշել է Ուորֆը, ավանդաբար թագավարական ընտանիքի անդամները մնում են Վինձորյան, Սանդրինհեմյան կամ Բալմորալ դղյակներում:
Հենց այնտեղ են ոստիկաններն ու հատուկ ծառայության աշխատակիցներն ապահովում թագավորական ընտանիքի անվտանգության բարձր մակարդակ:
Սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Քեյթը որոշել է ծննդաբերությունից անմիջապես հետո՝ 6 շաբաթով տեղափոխվել իր ծնողների տուն՝ Բերքշիր դքսություն:








































