Հյուսիսային Իռլանդիայի Լիմավադի քաղաքում ապրող 5-ամյա տղան թմրանյութ է հայտնաբերել «կինդեր-անակնկալի» մեջ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Հաղորդվում է, որ բացելով շոկոլադապատ ձվիկը՝ երեխան խաղալիքի փոխարեն տեսել է պլաստիկե տարա, որում փաթեթով սպիտակ փոշի է եղել: Զարմացած տղան գտած «անակնկալը» հորն է տվել, նա ոստիկանություն է դիմել:
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ գործով: Նախնական տվյալներով՝ շոկոլադապատ ձվի մեջ մետամֆետամին է եղել:








































