plitkar.com.ua-ն ներկայացնում է հայտնիների, որոնք հաղթել են իրենք իրենց՝ անճանաչելիության աստիճան նիհարելով:
Բրիթնի Սփիրս: Հասակը՝ 163 սմ, նիհարել է մոտ 20 կիլոգրամով

Ծանր ժամանակներում, երբ Բրիթնին տառապել է ընկճախտից, շատ է գիրացել, սափրել մազերը: Ոչբարյացակամները նշում էին, որ նա էլ երբեք նախկինը չի լինի: Սփիրսը, սակայն, հավաքվել է, հիմա նա նորից բարեկազմ է և բեմում է:
Զաք Գալիֆիանակիս: Հասակը՝ 170 սմ, նիհարել է մոտ 15 կիլոգրամով

Քանի որ նախկինում գիրուկ դերասանը հազվադեպ է հանրության առաջ երևում, «Բերդմեն» ֆիլմի պրեմիերային երկրպագուները և գործընկերները ցնցվել են:
Ռենե Զելվեգեր: Հասակը՝ 160 սմ, նիհարել է մոտ 15 կիլոգրամով



Կազմվածքը հանուն դերի զոհելն ամենից լավը հաջողվում է Զելվեգերին: Հանուն «Բրիջիտ Ջոնսի օրագրերի» Ռենեն գիրացել է և նիհարել, հետո «Չիկագոյում» դերի համար նիհարել է: Իսկ «Բրիջիտ Ջոնս. խելամիտի սահմանների» համար դերասանուհին կարճ ժամանակում 6 չափսով գիրացել է:
Քելլի Օսբորն: Հասակը՝ 157 սմ, նիհարել է 20 կիլոգրամով

Նախկինում Քելլին բավական գեր էր և չնայած դրան՝ կիպ հագուստներ էր սիրում: Անցյալն արդեն հետևում է, Քելլին նիհարել է 23 կիլոգրամով:
Ջեսիկա Սիմփսոն: Հասակը՝ 161 սմ, նիհարել է 30 կիլոգրամով

Ջեսիկա Սիմփսոնը տղայի ծնվելուց հետո գիրացել է ավելի քան 30 կիլոգրամով, հետո կես տարում նիհարել է 30 կիլոգրամով:


Քրիստինա Ագիլերա: Հասակը՝ 157 սմ, նիհարել է մոտ 25 կիլոգրամով


Գիրանալուց հետո Ագիլերան երկար պայքարել է ավելորդ կիլոգրամների դեմ, բայց հետո համակերպվել է և երկրպագուներին ասում էր, որ իրեն հարմարավետ է զգում իր քաշով և չի պատրաստվում նիհարել: Քրիստինան, սակայն, մի քանի ամսում անճանաչելիորեն փոխվել է:










































