Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են ժխտողականություն տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում:
Ցույցին մասնակցող շուրջ 10 հազար անձինք բարձրացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և պաստառներ հետևյալ գրություններով` «Պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին», «Ո՛չ Ցեղասպանության ստին», «Խորհրդարանները լիազորված չեն»:
Հավաքվածները հորդորել են Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:






































