Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գլեդսթոնի ինստիտուտի բիոքիմիկոսները պարզել են, թե ինչպես է սալիցիլի թթուն կանգնեցնում բորբոքումը և անգամ քաղցկեղային ուռուցքների զարգացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են eLife բժշկական պարբերականում:
Գիտնականները հայտնաբերել են, որ սալիցիլի թթուն և նրա արտադրած դիֆլունիզալը ճնշում են երկու սպիտակուցի (p300 և CREB), որոնք վերահսկում են ողջ օրգանիզմի բջիջներում գեների ակտիվությանը:
Սալիցիլի թթուն, արգելափակելով այդ սպիտակուցները, կանխում է բորբոքման միջոցով բջիջներին վնասվածք պատճառելը:
Գիտնականները ստուգել են, թե արդյոք կարո՞ղ է դիֆլունիզալը p300-ը ճնշելու միջոցով կանգնեցնել չարորակ ուռուցքի աճը: Արդյունքները ցույց են տվել, որ այն իսկապես խոչընդոտում է քաղցկեղի զարգացմանը:








































