Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհուրդն ու ԵՄ-ն Ադրբեջանում սկսում են «Քաղաքացիական հասարակության երկխոսություն» անվանումն ստացած նոր համատեղ նախագիծ: Նախագծի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 14:30-ին, մայրաքաղաքի Hilton հյուրանոցում: Այս մասին հայտնել է Բաքվում ԵԽ գրասենյակը:
Միջոցառմանը ներկա կլինեն Եվրոպայի Խորհրդի Գլխավոր տնօրինության ժողովրդավարական վարչության տնօրեն Կլաուդիա Լուչիանին, Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, արդարադատության փոխնախարար Թողրուլ Մուսաևը, Բաքվում ԵԽ գրասենյակի ղեկավար Դրագան Ֆիլիպովիչը, Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը և այլք:
ԵԽ նախագիծը կներկայացնի նախագծի ղեկավար Էտերի Կամարաուլին, որից հետո կսկսվեն քննարկումները:







































