Ջոնի Դեպի կինը՝ Էմբեր Հերդը, ով անցյալ շաբաթ ապահարզանի դիմում է ներկայացրել, վաստակում է ամսական 10 հազար դոլար, սակայն ծախսում է առնվազն 4 անգամ ավելի: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը՝ հղում անելով դատարանի փաստաթղթերին:
Համաձայն փաստաթղթերի՝ Հերդը պահանջում է ամսական 50 հազար դոլարի ալիմենտ՝ այն դեպքում, երբ դերասանուհու սեփական եկամուտը ամսական կազմում է 10 հազար դոլար՝ ներառյալ կոմերցիոն գործունեությունից:
Դրա հետ մեկտեղ՝ նրա ամսական «հիմնական ծախսերը» կազմում են 44 հազար դոլար: Իրեն ամուսնալուծության գործընթացում ներկայացնող իրավաբանին դերասանուհին 1 ժամվա համար վճարում է 550 դոլար՝ նշում է պարբերականը:








































