Sunday, 21 06 2026
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր

Հայերը մասնակցում են ԱՄՆ-ի խորհրդանիշներից մեկի վերակառուցման աշխատանքներին. VOA

«Ամերիկայի Ձայն»ը գրում է. Մենք՝ հայերս հաճախ ենք հիշատակում, որ յուրաքանչյուր կարեւոր գործում հայեր են մասնակցել: Հավատացեք՝ սա այդ պատմություններից մեկն է: Պարզվում է՝ ամերիկյան խորհրդանիշներից մեկի՝ Կապիտոլիումի գմբեթի վերակառուցումն անցնում է հայերի մասնակցությամբ:

Արմատներով այնթափցի, Հալեպում ծնված, իսկ այժմ Միացյալ Նահանգներում բնակվող Վահե Թանաշյանը American Iron Works – AIW ընկերության փոխնախագահն է, որը մասնակցում է Կապիտոլիումի գմբեթի վերակառուցմանը: Հենց այս ընկերության երկաթե կմախքով է պատված ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը։

«Ես շատ հպարտ եմ, որ մասնակցում ենք Կապիտոլիումի այս աշխատանքներին», – ասում է Թանաշյանը:

American Iron Works – AIW ընկերությունը զբաղվում է երկաթի մշակմամբ եւ երկաթե կառույցների պատրաստմամբ: Այստեղ աշխատող մի քանի հայերն իրենց փայլուն արհեստավարժությամբ ընկերության ղեկավարության հարգանքին են արժանացել: Հատկանշական է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով վնասված Պենտագոնի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի վերականգնման աշխատանքներում նույնպես մասնակցել են հայերը, որի համար ընկերության աշխատակիցները հատուկ շնորհակալագրեր են ստացել ԱՄՆ-ի կառավարությունից:

«Մենք՝ հայերս, միշտ ասում ենք, որ շինարար ենք, որ օգնել ենք այն երկրների բնակչությանը, որտեղ ապրել ենք: Ինչպես շենացրել ենք մեր հայրենիքը, այնպես էլ շենացրել ենք այն երկրները, որտեղ ապրել ենք», – ասում է Վահե Թանաշյանը:

Միացյալ Նահանգների օրինակով, AIW-ն բազմազգ ընկերություն է, որի սեփականատերը հույն է, իսկ աշխատակիցների թվում հայերից բացի կան նաեւ արաբներ, Մեքսիկայից եւ Լատինական Ամերիկայից ներգաղթյալներ: Այստեղ աշխատող Սեւակ Կարապետի խոսքով, բազմաթիվ մշակույթների ձուլումը գործին միայն օգուտ է բերում.

«Միշտ միմյանց հետ բարեկամի պես ենք, կան մեքսիկացիներ, ամերիկացիներ, բայց ամենի հետ լավ ենք, փառք Աստծո, ամենի հետ ընկերանում ենք»:

Ի դեպ, Սեւակի ձեռքի ու մտքի շնորհքով ստեղծված մետաղյա աշխատանքները գտնվում են Վաշինգտոնի բազմաթիվ շքեղ տներում: Ինքն իր արհեստավարժության մասին սակայն չափազանց զուսպ է պատմում.

«Մեր գործով է, որ մեզ կսիրեն: Փորձում ենք ավելի լավը անել տարուց տարի, միշտ առաջ շարժվել»:

Ընկերության մեկ այլ աշխատակից Ներսես Նազարյանի կարծիքով, հայն ու երկաթն անբաժանելի են.

«Գիտեմ, որ այս երկաթը մեր արյան մեջ կա: Այս գործն իմ արյան մեջ է: Իմ ազգը, եթե երկաթը գետնից, լեռներից հանեց, երկաթ շինեց, ուրեմն, ես շիտակ տեղ ունեմ»:

Հայ մասնագետների տաղանդն ու գործին նվիրվածությունը նրանց առջեւ բազմաթիվ դռներ են բացում, այդ թվում՝տալիս աշխարհի գերտերության մայրաքաղաքի հիմնական խորհրդանիշներից մեկի վերակառուցմանը մասնակցելու արտոնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում