Friday, 19 06 2026
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Վարչապետն ու Նավասարդ Կճոյանը պետք է դատի տան Աշոտ Սուքիասյանին. քաղաքագետ

«Երբ այս պատմությունը բացվեց, և բոլորը բացեիբաց սկսեցին խոսել, թե ով է կանգնած օֆշորային ընկերության հետևում, և երբ թե՛ վարչապետը, թե՛ Նավասարդ Կճոյանը հարցազրույցներ տվեցին, որ իրենք բացարձակ կապ չունեն այդ ամենի հետ, դրանից հետո նոր ի հայտ եկավ Աշոտ Սուքիասյանի պարզաբանումը, որ ինքն է բացել՝ առանց նրանց տեղյակ պահելու: Ասեմ, որ դրա հավանականությունն ընդամենը 0,1 տոկոս է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով օֆշորային հայտնի սկանդալի վերջին բացահայտումներին: Համբարյանն այս ամենը համարում է աբսուրդային իրավիճակ, որը նաև մեծ վնաս է տալիս Հայաստանի պետական գործիչներին։

«Զավեշտալի է, ինչպե՞ս կարող է ոմն գործարար ընկերություն բացել օֆշորային գոտում վարչապետի անունով, և վարչապետն էլ այդ մասին չիմանա։ Սա նշանակում է այն, որ ես էլ վաղը-մյուս օրը կարող եմ նախագահի կամ գլխավոր դատախազի անունից որևիցե կղզում ընկերություն բացեմ. դուք դա հավանական համարո՞ւմ եք։ Ինքնըստինքյան մեծ խնդիր է սա մեր անվտանգության համար, որ ամեն մի թափթփուկ, ամեն մի կեղծարար, ամեն մի խուլիգան, որը կարող է «քցել» ու թալանի ենթարկել իր գործընկերոջը, կարող է պաշտոնյա անձի անունով բացել ընկերություն և թալանի ենթարկել սովորական, նորմալ գործարարների»,- տարակուսանք հայտնեց Գ. Համբարյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա մեր ազգային անվտանգության համար մեծ խնդիր է: Նրա կարծիքով՝ մեր ազգային անվտանգությունն ուշի ուշով պետք է այս գործերը հետաքննի և պատժի բոլոր այն մարդկանց, որոնք «իրականում» թույլ են տալիս, որ օֆշորային գոտում ընկերություններ բացեն կարկառուն դեմքերի անուններով և ուղղակիորեն միլիոնավոր դոլարների վնաս հասցնեն իրենց գործընկերներին:

Մեր այն հարցին, որ եթե նույնիսկ վարչապետը այս ամենի հետ ոչ մի առնչություն չունի, ապա չպե՞տք է հրաժարական տա՝ հասարակության աչքերում պետության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար գոնե, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Վարչապետի ամենաառաջին գործը պետք է լինի Աշոտ Սուքիասյանին դատի տալը՝ կեղծ փաստաթղթերն իր անվան հետ կապելու և կեղծիքներով զբաղվելու համար։ Դա կլինի ամենաարդարը, որ և՛ ինքը, և՛ Նավասարդ Կճոյանը հենց այսօր էլ դատի տան այդ գործարարին: Իսկ ինչ վեաբերում է վարչապետի հրաժարականին, ապա պետք է նշեմ, որ դա վերաբերում է եվրոպական քաղաքակիրթ երկրներին: Օրինակ՝ Գերմանիայի նախագահի հետ կապված՝ շանտաժի հետևանքով, որ ինքը տներ էր գնել ավելի էժան տոկոսով գումար վերցնելով բանկերից, և երբ լրատվամիջոցներն այդ մասին իմացան, նա նույն րոպեին հրաժարական տվեց: Հայաստանի պարագայում ավելի սարսափելի բաների կարող ես ականատես լինել, երբ պետական այրերը շատ հանգիստ ընդունում են և շարունակում են իրենց գործունեությունը. այդ հանգամանքը պատճառ չի հանդիսանում վարչապետի համար, որ ինքը հրաժարական տա»:

Հետքրքրվեցինք նաև՝ միթե՞ վարչապետը չէր մտածում, որ սա մի օր կբացահայտվի, և իր ազգականներից որևէ մեկի անունով բացեր՝ հնարավոր սկանդալից խուսափելու համար։ «Ընդհանրապես պետք է նշեմ, որ վարչապետը շատ խելացի մարդ է՝ միամիտ չէ. խոսքն այստեղ հարյուրավոր դոլարների մասին չէ, միլիոնների մասին է խոսքը: Նա շատ լավ գիտեր, որ այդ պատմությունը՝ եթե թալանի ու կեղծիքների մասին է խոսքը, ապա անպայման հետագայում ջրի երես դուրս կգար, և ինքը կհայտնվեր սկանդալի կիզակետում: Այնպես որ, այստեղ այլ խնդիրներ կան, և լավ կլինի, որ վարչապետն ինքը պարզաբանի, թե ինչպես է իր անունը հայտնվել այդ օֆշորային կազմակերպությունում:

Ես շատ թերահավատ եմ այն առումով, որ որևիցե մեկը ուրիշի անունով՝ այլ մարդու անունով բացի ընկերություն՝ ուղղակիորեն «քցելու», թալանի համար: Նույնն էլ Նավասարդ Կճոյանը, կարծում եմ՝ նրա դեպքում էլ Վեհափառը պետք է ուշադիր լինի, որ հոգևորականը իրեն թույլ չտա նման ճոխ կյանքով ապրել»,- ասաց Գ. Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում