Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահեցրել է, որ հաջորդ մրցաշրջանում ևս կլինի «Ինտեր»-ի ղեկին:
«Վստահ եմ, որ ակումբի նոր սեփականատեր Suning ընկերությունը մեծ ջանքեր կգործադրի թիմին դեպի մեծ հաղթանակներ տանելու համար:
Հաջորդ մրցաշրջանում ևս գլխավորելու եմ «Ինտեր»-ը, դա վեր է կասկածից»,-ասել է Մանչինին:









































