Saturday, 20 06 2026
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև

Նոր աղբավայր է կառուցվելու, հինը՝ կմեկուսացվի

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի Հարավային և Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Կարևորելով բանկի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բանկի հետ համագործակցությունն իսկապես արդյունավետ է:

«Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, իսկապես կարևոր են Երևանի համար: Վստահ եմ, որ արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ: Բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման 2-րդ փուլի ծրագիրը: Առաջիկայում կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման ծրագիրը: Ու ես համոզված եմ, որ մեր համագործակցության շրջանակներում իրականացվող և նախատեսված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և պատշաճ որակով»,- ընդգծել է քաղաքապետը:

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային և Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նկատել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն, ըստ էության, սկսվել է Երևանի հետ փոխգործակցությունից, որը ոչ միայն արդյունավետ, նաև սահուն ընթացք է ունեցել:

«Պարոն քաղաքապետ, մենք իսկապես բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է, և մենք ուրախ ենք, որ կարող ենք շարունակել այս համագործակցությունն այլ ուղղություններով ևս, ինչն իր հերթին ամենախոսուն ապացույցն է, որ բանկի համար Երևանի քաղաքապետարանն իրոք վստահելի և կարևոր գործընկեր է հանդիսանում: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կլինի փոխշահավետ ու կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում է», – ընդգծել է Հայնց Օլբերսը:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև աղբի վերամշակման մրցույթի փաթեթի պատրաստման, էլեկտրատրանսպորտի արդիականացման, ինչպես նաև հանրային և բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում