Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆանը Goal.com-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա Եվրոպայի առաջնությունից իր սպասելիքներին։
«Երբ ոչ ոք ինչ-որ յուրահատուկ բան չի ակնկալում, կարող ես զարմացնել բոլորին։ Մեծ պատասխանատվություն ենք կրում, քանի որ ներկայացնում ենք երկիր, որտեղ ֆուտբոլը մեծ հեղինակություն է վայելում։
Մեր հավաքականը լավագույն ժամանակահատվածը չի անցկացնում, բայց դա կարող է օգնել հասնել ավելիին»,- նշել է դարպասապահը։








































