Իրանի նախագահի նախկին թեկնածու, բարեփոխիչ Մուհամմադ Ռեզա Արեֆը բոլորին կոչ է արել աջակցել նորընտիր նախագահ Հասան Ռուհանիին, փոխանցում է ISNA գործակալությունը:
Արեֆն այդ հայտարարությունն արել է Իրանի ռեֆորմիստների ճամբարի կին ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով՝ Ռուհանին պետք է աջակցություն ստանա, որպեսզի բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները կատարելու հնարավորություն ունենա:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում Ռուհանին ստացել էր ընտրողների 50.7 տոկոսի աջակցությունը:
Արեֆը, ո վ ծրագրել էր մասնակցել նախագահական ընտրություններին, ավելի ուշ հանել էր թեկնածությունը՝ հօգուտ Հասան Ռուհանիի:
Որոշ իրանական ԶԼՄ-ներ գրել են, որ Արեֆը կարող է նշանակվել փոխնախագահի պաշտոնում:










































